ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայում վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել

Թուրքիայում վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել

Թուրքիայում շղթայական վթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Մեր նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել թանձր մառախուղի պատճառով։ Վերջին տվյալներով՝ 11 մարդ զոհվել է, 57-ը՝ վիրավորվել։ Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում զբոսաշրջիկներ չկան։ Բայց սրանք նախնական տվյալներ են»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է քաղաքապետարանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածների թվում կան երեխաներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: