Թուրքիայում ծաղրել ու սպանել են ռուս զբոսաշրջիկի (լուսանկար)
Ստամբուլում չորս հոգու հետ ծեծկռտուքի ժամանակ դանակահարել են 40-ամյա ռուս զբոսաշրջիկ Վյաչեսլավ Վասիլևիչ Նեչիպորչուկին, տեղեկացնում է Habertürk-ը:
Նշվում է, որ նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը սկսվել է ռուս զբոսաշրջիկին ծաղրելու պատճառով, նշվում է նաև, որ նա հրաժարվել է իր հեռախոսը տալ հարձակվողներին և դիմադրել է նրանց։
Դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, գործ է հարուցվել դիտավորյալ սպանության հոդվածով։ Երկու կասկածյալ ձերբակալվել է, ևս երկուսին որոնում են։