ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայում տղամարդը քարի մի հարվածով փլուզել է երկրաշարժից վնասված շենքը

Թուրքիայում տղամարդը քարի մի հարվածով փլուզել է երկրաշարժից վնասված շենքը

Մալաթիայի բնակիչը քարի հարվածով քանդել է Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի ժամանակ վնասված բազմահարկ շենքը։ Այս մասին գրում է iz.ru-ն։

Նշվում է, որ բազմահարկ շենքը փլուզվել է այն բանից հետո, երբ տղամարդը քար է նետել դրա վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։

  • Կիսվել: