երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայի և Սիրիայի սահմանին հերթական երկրաշարժն է գրանցվել

Թուրքիայի և Սիրիայի սահմանին հերթական երկրաշարժն է գրանցվել

Թուրքիայի և Սիրիայի միջեւ սահմանի շրջանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է շաբաթ օրը UTC ժամանակով 03:03-ին (Երևանի ժամանակով 07:03-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ներկա պահին ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

  • Կիսվել: