շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Թայվանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել են առնվազն 218 երկրաշարժ և հետցնցում։ Այդ մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա։

5,5 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ապրիլի 22-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 17:08-ին: Այդ ժամանակից ի վեր Թայվանի շրջանում ժամում մի քանի երկրաշարժ է գրանցվել. դրանցից երկու ամենահզորների մագնիտուդը հասել է 6,0-ի և 6,3-ի:

Իշխանություններն առայժմ չեն հայտնել լուրջ ավերածությունների մասին:

Ապրիլի 3-ին Թայվանում տեղի է ունեցել վերջին 25 տարվա ընթացքում ամենահուժկու երկրաշարժը։ Հուալյանի գավառում 7,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներն զգացվել են Թայվանի ամբողջ տարածքում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 16 մարդ, ևս 1155-ը՝ վիրավորվել:

  • Կիսվել: