շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում՝ ժամը 14․41-ին, 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։ Այդ մասին տեղեկացնում է ermenihaber-ը։

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած 7․7 և 7․6 մագնիտուդով երկրաշարժների հետևանքով Դողանշեհիրում առկա 12000 շինություններից 6000-ը փլուզվել էր կամ ուժեղ վնասվել։

Մալաթիայի նահանգապետարանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Մալաթիա քաղաքում փլուզված շենքերի թիվը հասնում է 3103-ի, իսկ մեծ վնաս կրածների թիվը՝ 18029։  

  • Կիսվել: