կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Թուրքիայում կրակել են թուրք մարզիկի վրա

Թուրքիայում կրակել են թուրք մարզիկի վրա

Թուրքիայի Դենիզլի նահանգի Չիվրիլի շրջանում կրակել են թուրք մարզիկի վրա։ Դեպքը տեղի է ունեցել դպրոցի բակում, երբ թուրք բազկամարտիկ Յուսուֆ Նալչաջըն դպրոցից դուրս էր գալիս։

Թուրք մարզիկը թևի հատվածում վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։  Նշվում է, որ հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել և նրա ինքնությունը դեռևս  պարզված չէ։

Նշենք, որ Յուսուֆ Նալչաջըն հանդիսանում է Թուրքիայի բազկամարտի չեմպիոն։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

  • Կիսվել: