կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Թուրքիայում կոչ են արել արտաքսել ամերիկացիներին Ինջիրլիք ռազմական ավիաբազայից

Թուրքիայում կոչ են արել արտաքսել ամերիկացիներին Ինջիրլիք ռազմական ավիաբազայից

Ջո Բայդենի հայտարարության ֆոնին, որն ապրիլի 24-ին իր խոսքում օգտագործել է Հայոց ցեղասպանություն ձեւակերպումը, Թուրքիայում կոչ են արել արտաքսել ամերիկացիներին Ինջիրլիք ռազմական ավիաբազայից: Այս մասին գրում է Լենտա-ն:

 
«Հայրենիք» թուրքական կուսակցության նախագահ Դոգու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն պետք է անհապաղ հաստատի լիարժեք վերահսկողություն Ինջիրլիք բազայի նկատմամբ: Նա նշել է, որ այդտեղ գտնվող ամերիկացի զինվորականները 15 օրվա ընթացքում պետք է վերադառնան տուն:
 
Ներկայում Ինջիրլիք բազան, որը տեղակայված է նույնանուն քաղաքի մերձակայքում՝ Ադանա նահանգում, օգտագործվում է ինչպես թուրքական, այնպես էլ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից եւ համարվում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հրամանատարության ամենաարեւելյան բազան ե՛ւ ՆԱՏՕ-ում, ե՛ւ Եվրոպայում:

  • Կիսվել: