հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թուրքիայում կան գյուղեր, որտեղ ապրում է ընդամենը 1 մարդ

Թուրքիայում կան գյուղեր, որտեղ ապրում է ընդամենը 1 մարդ

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել ամենաշատ ու ամենաքիչ բնակեցված բնակավայրերի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Թուրքիայի ամենաշատ բնակչություն ունեցող գյուղն Ադըյաման նահանգի Իփեքլի գյուղն է, որն ունի 6681 բնակիչ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի 3 փոքր գյուղերում ապրում է ընդամենը 3-ական մարդ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում կան մի շարք գյուղեր, որտեղ ապրում է ընդամենը մեկ մարդ։ Օրինակ Բիթլիսի նահանգի Քայալըբաղ գյուղում և Իգդիր նահանգի Փարլաբաշը գյուղում ապրում է 1-ական բնակիչ։

Թուրքիայի ամենաքիչ բնակչություն ունեցող գյուղերի ցանկը գլխավորում է Սիրթ նահանգի Չաթեփե գյուղը, որտեղ ևս ապրում է ընդամենը 1 բնակիչ։

 

  • Կիսվել: