հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը: Հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 17 զոհի մասին: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: 

Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և սելավների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի քանի նահանգներում: Վնասվել են շենքեր, մեքենաներ և ենթակառուցվածքներ:

  • Կիսվել: