Թուրքիայում Իրանի դեսպանն ԱԳՆ է կանչվել
Թուրքիայում արտաքին գործերի նախարարություն է կանչվել երկրում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆերազմենդը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, դիվանագետին ԱԳՆ են կանչել Թեհրանի հայտարարության պատճառով առ այն, որ Անկարան խախտել է Իրաքի ինքնիշխանությունը:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունում Իրանի դեսպանին տեղեկացրել են, որ Անկարան Թեհրանի աջակցությունն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարի հարցում և ոչ թե իր դեմ հայտարարություններ:
Նախօրեին Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին քրդական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել էր, որ Թեհրանը դեմ է թուրքակական ներխուժմանն Իրաք և կոչ է անում Անկարային դուրս բերել իր զորքերն այդ երկրի տարածքից և հարգել միջազգային սահմանները: