երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայում ինքնաթիռը պայթեցնել սպառնացող կինը ներկայացել է որպես գյուլենական

Թուրքիայում ինքնաթիռը պայթեցնել սպառնացող կինը ներկայացել է որպես գյուլենական

Օրերս թուրքական ինքնաթիռում որպես ահաբեկիչ ներկայացած և ինքնաթիռը պայթեցնել սպառնացած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, գրում է ermenihaber-ը:

Անատոլիայի հանրապետական գլխավոր դատախազությունն ավարտել է Նիքարի գործով հետաքննությունը։ Կազմվել է մեղադրական եզրակացություն՝ «օդային տրանսպորտային միջոցի առևանգման կամ թռիչքին խոչընդոտելու» մեղադրանքով և 5-10 տարի ազատազրկման պատիժ սահմանելու պահանջով։

Նիքար Դ․ անունով ուղևորը Թուրքիայի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից Կիպրոս մեկնող ինքնաթիռում հայտարարել էր, որ ինքը «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) անդամ է։ «Ես FETÖ-ական (գյուլենական) եմ, ինքնաթիռը պայթեցնելու եմ։ Օդանավակայանում 5 ռումբ է տեղադրված»: Ուղևորների ու անվտանգության աշխատակիցների ջանքերով կինը ձերբակալվել և կալանավորվել էր։

Ինքնաթիռում այդ պահին եղել է 144 ուղևոր։ Նիքարի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հոգեկան առողջության խնդիրներ ունի և բժշկի որոշմամբ հաշվառված է նյարդային և հոգեկան հիվանդությունների Բաքըրքյոյի հիվանդանոցում։

  • Կիսվել: