ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժերի վայրում վարակների տարածման վտանգ կա. ECDC

Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժերի վայրում վարակների տարածման վտանգ կա. ECDC

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հաղորդագրություն է տարածել, որում հայտարարում է երկրաշարժերից տուժած Թուրքիայի եւ Սիրիայի շրջաններում վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ խոլերայի տարածման ռիսկերի մասին: Կենտրոնի տվյալներով՝ առողջապահության ոլորտում երկրաշարժերից հետո Թուրքիայի եւ Սիրիայի հիմնական անհետաձգելի կարիքները կապված են առողջապահական համակարգին հասցված վնասների եւ խափանումների հետ, սակայն վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքը կարող է մտահոգություն առաջացնել առաջիկա երկու-չորս շաբաթվա ընթացքում:

«Առաջիկա շաբաթներին տուժած շրջաններում խոլերայի դեպքերի աճի հավանականությունը մեծ է»,-ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ, մասնագետները չեն բացառում տուժածների համար նախատեսված ճամբարներում այլ հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են հեպատիտ A-ն եւ ռոտավիրուսը: ECDC-ում պարզաբանել են, որ վարակների տարածմանը կարող են հանգեցնել մաքուր ջրի սահմանափակ հասանելիությունը, ոչ ադեկվատ սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի ոչ պատշաճ ջերմամշակումը: Փորձագետների խոսքով՝ «հատուկ մտահոգություն են առաջացնում» շնչառական վարակները։

  • Կիսվել: