Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է որոտացել
Haber հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ներկայում զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան, ինչպես նաև տեղեկություններ չկան պայթյունի պատճառի մասին։
«Սամսունի նավահանգստում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, նավահանգստի տարածք են ուղարկվել հրշեջ բրիգադներ, որտեղ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտնում է հեռուստաալիքը։