երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց կունենա Հունաստանի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց կունենա Հունաստանի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունենալու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական haberturk-ը՝ հղում անելով Reuters-ին:

Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի նախագահը և Հունաստանի վարչապետը հեռախոսազրույցում կքննարկեն Աֆղանստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու փախստականների հարցը:

  • Կիսվել: