երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թուրքիայի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը ավերել է մի քանի տներ ու մզկիթներ

Թուրքիայի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը ավերել է մի քանի տներ ու մզկիթներ

Անկարայում փոթորիկը հարվածել է մի քանի շենքերի տանիքների և ավերել մզկիթների մինարեթները։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, հայտնել է թուրքական TRT Haber.հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայում ցերեկային անձրևի ժամանակ փոթորկի հետևանքով պոկված շենքերի տանիքների կտորները վնասել են կայանված մեքենաներ և այլ տներ։ Մասնավորապես, բեկորներից մեկն էլ հարվածել է Կենտրոնական մզկիթի մինարեթին և ավերել այն։ Տուժել է նաև այդ պահին տարածքով անցնող մի կին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Անկարայի նահանգապետարանը զգուշացրել է անձրևի և քամու բացասական հետևանքների մասին։ Հայտարարության մեջ բնակիչներին կոչ է արվում զգույշ լինել որոշ հատվածներում, որտեղ սպասվում են անձրև և ամպրոպ։

Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ստամբուլը ծածկվել է հսկա սև ամպով։ Երեկոյան՝ պիկ ժամին, քաղաքում տեղատարափ անձրև է սկսվել, ինչի պատճառով խցանումներ են առաջացել։

Բացի դրանից, փետրվարից երկրում տեղի են ունենում նաև տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Փետրվարի սկզբին 7,7 և 7,6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը, տուժել է ավելի քան 107 հազար մարդ։

  • Կիսվել: