չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թուրքիայի կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ. թուրքական մամուլ

Թուրքիայի կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ. թուրքական մամուլ

Թուրքիայի կառավարության կազմում առաջիկայում կարող են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Այդ մասին խոսվում է թուրքական մամուլում, ինչպես նաև համացանցի թուրքական տիրույթում, գրում է ermenihaber.am-ը:

Նման խոսակցություններ շրջանառվեցին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի հրաժարականից հետո:

Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի օր առաջ չէր բացառել որոշ փոփոխություններ կառավարությունում՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված է ծառացած նոր խնդիրներից, որոնց հետ բախվում է Թուրքիան:

Ուշագրավ է, որ համացանցի թուրքական տիրույթում նույնպես խոսվում է այդ մասին: Օրինակ թուրք լրագրող Թոլգա Ըշըքը, անդրադառնալով այդ թեմային, Twitter-ի էջում գրել էր, որ շուտով 1-3 նախարար փոխվելու են:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել էր Բեքիր Բոզդաղը, ով ավելի լավ մի քանի պաշտոններ էր զբաղեցրել տարբեր գերատեսչություններում:

 

  • Կիսվել: