կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի փորձերը կտապալվեն. Յաշար Գյուլեր

Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի փորձերը կտապալվեն. Յաշար Գյուլեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարությունում կայացած տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են Թուքրիայի զինված ուժերի հրամանատարները, փոխնախարարները և ստորաբաժանումների հրամանատարները, գրում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով սիրիացի փախստականներին, Գյուլերը նշել է. «Ուշադրությամբ հետևում ենք սիրիացի փախստականների հարցում աճող լարվածությանը և այն բասացական ընկալմանը, որը փորձ է արվում ստեղծվել։ Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի՝ հասարակական կարգը խաթարելու փորձերը կտապալվեն պետության բոլոր ստորաբաժանումների ջանքերի շնորհիվ»։

Նշենք, որ հատկանշական էր, որ Գյուլերը չի հիշատակել թուրքական դրոշների վրա հարձակումը և Սիրիայի հյուսիսում թուրքական բեռնատարների հրկիզումը։

  • Կիսվել: