չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայի արևմտյան Քութահյա նահանգում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևմտյան Քութահյա նահանգում երկրաշարժ է գրանցվել

 Երեքշաբթի օրը 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմտյան Քութահյա նահանգում:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14.04-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ալթընթաշ շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 7,16 կմ խորության վրա:

  • Կիսվել: