չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թուրքիայի անվտանգության խորհրդում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունները

Թուրքիայի անվտանգության խորհրդում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունները

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ անցկացրած նիստում քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ գրում է ТАСС-ը։

«Մենք Ռուսաստանին և Ուկրաինային կոչ ենք անում թուլացնել լարվածությունը, քանի որ այն կողմերից  ոչ մեկին օգուտ չի բերի»,- ասված է հայտարարության մեջ։

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել է դատարկ և լարվածության անհիմն սրացում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում, միաժամանակ չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Թուրքիայի Անվտանգության խորհուրդն անդրադարձել է նաև Հարավային Կովկասի իրավիճակին և «ընդգծել տարածաշրջանում տարբեր կողմերի, ու առաջին հերթին, Թուրքիայի և Հայաստանի կառուցողական ու անկեղծ ջանքերի շնորհիվ ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործման կարևորությունը»։

  • Կիսվել: