երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան Ռուսաստանից ցորենի ներմուծման նոր ռեկորդ է գրանցել

Թուրքիան Ռուսաստանից ցորենի ներմուծման նոր ռեկորդ է գրանցել

Թուրքիան Ռուսաստանից ցորենի ներմուծման նոր ռեկորդ է գրանցել՝ հասցնելով 9 մլն տոննայի։ Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ այն աճել է 140%-ով և ներմուծման արժեքը հասել է 2․7 մլրդ դոլարի։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ նույն ժամանակատվածի համեմատ 21%-ով աճել է նաև Ուկրաինայից ցորենի ներմուծումը, իսկ ներմուծման արժեքը կազմել է 2․5 մլն տոննա։

Բացի վերոնշյալ երկրներից ցորենի գնումներն աճել են նաև Ղազախստանից, Մոլդովայից, Սիրիայից և ներմուծումներ են սկսվել նաև Բոսնիա և Հերցեգովինայի դաշնությունից։

2023-ի տվյալների համաձայն՝ հացահատիկի ներմուծման ընդհանուր ծավալը Թուրքիայում հասել է 12 մլն տոննայի՝ 2022-ի համեմատ ավելացնելով ներմուծումը ⅓-ով։

  • Կիսվել: