Թուրքիան քննարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երկխոսության մեջ է Մոսկվայի և Կիևի հետ՝ բանակցությունների երրորդ փուլ անցկացնելու համար։
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ այս դաժան պատերազմը արդար և երկարատև խաղաղությամբ ավարտելու համար։ Մենք երկխոսության մեջ ենք կողմերի հետ՝ առաջիկա ժամանակահատվածում բանակցությունների երրորդ փուլ անցկացնելու համար», – լրագրողներին ասել է Թուրքիայի առաջնորդը։