Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման հարցում
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Վլադիմիր Զելենսկուն, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման հարցում, հայտնում է ТАСС-ը։
Թուրքիայի նախագահն իր ուկրաինացի գործընկերոջը նաև հայտնել է, որ Անկարան սկսել է «հացահատիկային գործարքի» վերսկսման աշխատանքները։