«Թուրքիան և արաբական երկրները աշխատում են Գազայի վերականգնման ուղղությամբ». Բլինքեն
Արաբական չորս երկրների և Թուրքիայի իշխանությունները հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հակամարտության ավարտից հետո պատրաստ են համագործակցել և մասնակցել Գազայի հատվածի վերականգնման և անկլավի կառավարման պլանավորմանը:
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը շրջագայում է Մերձավոր Արևելքի երկրներում։