չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիան և Ադրբեջանը երեք համաձայնագիր են կնքել

Թուրքիան և Ադրբեջանը երեք համաձայնագիր են կնքել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Անկարայում կայացած հանդիպումից հետո երկու երկրի միջև 3 համաձայնագիր է ստորագրել, հայտնում է Էրմենիհաբերը:

Մասնավորապես դրանցից մեկը վերաբերել է Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև անասնաբուժական դեղորայքի ոլորտի համագործակցությանը: Այն ստորագրել են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախագահ Իբրահիմ Յումաքլըն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Մյուսը կապված է եղել կրկնակի հարկման և հարկերից խուսափելու գործընթացի կանխման հետ: Այն ստրագրվել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Չաբբարովի կողմից:

Եվ վերջինը կնքվել է Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի և Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության միջև: Այն վերաբերել է Թուրքիա-Ադրբեջան համալսարանի ստեղծմանը:

Դրա ստեղծման շուրջ փոխըմբըռնման հուշագիրը ստորագրել է մի կողմից Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահ պրոֆեսոր Էրոլ Օզվարը և մյուս կողմից Ադրբեջանի կրթության նախարար Էմին Էրուլլայեվը:

Հիշեցնենք, որ Ալիևը Թուրքիա էր ժամանել փետրվարի 19-ին և հանդիպում ունեցել Էրդողանի հետ: Հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերություններից զատ տեղ էին գտել նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

  • Կիսվել: