Թուրքիան դարձյալ հայտարարել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը դարձյալ հայտարարել է երկրի օդային տարածք Իրանից արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացման մասին։
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։
«Բալիստիկ զինամթերք, որը, ինչպես պարզվել է, արձակվել է Իրանից և մտել Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից»,-ասված է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ։
Թուրքական կողմը նաև նշել է, որ վճռականորեն և առանց վարանելու ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի տարածքին և օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ, և ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին՝ առաջնահերթություն տալով Թուրքիայի ազգային անվտանգությանը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին, Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մուտք գործած բալիստիկ հրթիռը վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։
Թուրքիան Իրանի կողմից մեկական հրթիռի արձակման մասին էր հայտնել նաև մարտի 4-ին և 9-ին, իսկ Իրանը հերքել էր իր առնչություն այդ միջադեպերին։


