ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով

«Ագարակ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։

«Հայոց գինին և հողի հիշողությունը» խորագրով միջոցառումը կայացել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում։ Տարածքում շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայոց գինեգործության պատմությանը և ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերին։

Հնագույն բնակավայրից՝ միջնադարյան մայրաքաղաք. «Պարը, որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն» խորագրով միջոցառումը կայացել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցում, որտեղ տարածքում շրջայցից հետո մասնակիցները ներկայացրել են ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկված հայկական ավանդական պարերը։
 
Այս նախաձեռնությունների շնորհիվ մասնակիցները ծանոթացել են ազգային ավանդույթներին և մշակութային ժառանգությանը։

  • Կիսվել: