երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն։

«Առաջին հանդիպումը, ինչպես գիտեք, Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է», - ասել է Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

  • Կիսվել: