կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիան այն քիչ երկրներից է, որը սկզբունքային դիրքորոշում ունի առևտրային հարաբերություններում. Պեսկով

Թուրքիան այն քիչ երկրներից է, որը սկզբունքային դիրքորոշում ունի առևտրային հարաբերություններում. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս ամիս Թուրքիա ծրագրվող այցին։ Պեսկովը նշել է, որ այցի վերաբերյալ հստակ ժամկետների մասով կտեղեկացնեն, երբ ժամանակը գա, գրում է ermenihaber.am-ը:

Խոսնակի նշմամբ, հանդիպմանը կքննարկվեն հարցերի լայն շրջանակ, քանի որ այս հանդիպումներից յուրաքանչյուրն օրակարգային առումով շատ հարուստ է։

Պեսկովը մասնավորապես հայտնել է, որ այս հանդիպման առանցքում նախևառաջ ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, առևտրային և տնտեսական համագործակցությունն է, ինչպես նաև հավելել, որ մշտական քննարկման հարցերի թվում են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը։

Գնահատելով ՌԴ-Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունները, Պեսկովը նշել է, որ Թուրքիան այն քիչ երկրներից է, որը բավականին սկզբունքային և անկախ դիրքորոշում է ցուցաբերում այս հարցում և շարունակում է ՌԴ-ի հետ զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը։

  • Կիսվել: