երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիան առաջարկել է Դոնբասի կոնտակտային խմբի հանդիպումներն անցկացնել Ստամբուլում

Թուրքիան առաջարկել է Դոնբասի կոնտակտային խմբի հանդիպումներն անցկացնել Ստամբուլում

Ի պատասխան ԵԱՀԿ նախագահի հարցմանը՝ Թուրքիան առաջարկել է Ուկրաինայի արևելքում կարգավորման հարցով եռակողմ կոնտակտային խմբի հանդիպումներն անցկացնել Ստամբուլում՝ կոնսենսուսային որոշման առկայության պայմանով: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ և Դոնբասի հակամարտության կարգավորման կոնտակտային խմբում դեսպան Միկկո Կիննունենը, փոխանցում է ТАСС-ը:

«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիային։ Ես քննարկումների մասնակիցներին տեղեկացրել եմ առերես հանդիպումներին վերադառնալու այդ հնարավորության մասին։ Համոզված եմ, որ անձնական հանդիպումները կբարձրացնեն մեր քննարկումների որակն ու գաղտնիությունը»,- ասված է Կիննունենի հայտարարության մեջ:

  • Կիսվել: