ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան անտառային հրդեհների դեմ պայքարում է արդեն երկրորդ շաբաթը

Թուրքիան անտառային հրդեհների դեմ պայքարում է արդեն երկրորդ շաբաթը

Թուրքիայի հրշեջ ծառայությունները շարունակում են պայքարել Էգեյան ծովափնյա շրջաններում անտառային հրդեհների դեմ:

13 օրվա ընթացքում հաջողվել է վերահսկողության տակ վերցնել կրակի 240 օջախ: Հրշեջ ծառայություններից հայտնում են, որ առայժմ չի հաջողվում մարել Մուղլա նահանգում մոլեգնող կրակը:

Ուժգին քամիները, խոնավության պակասն ու 40 աստիճան տաքությունը նպաստում են հրդեհների տարածմանը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 15 օդանավ, 64 ուղղաթիռ և 5250 հրշեջ:  

  • Կիսվել: