ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքական բանակը նաև մերն է, և հակառակը՝ մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է. Ալիև

Թուրքական բանակը նաև մերն է, և հակառակը՝ մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ թուրքական ու ադրբեջանական բանակները որպես մեկ միասնություն է պետք դիտարկել, տեղեկացնում է ԱՊԱ-ն: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բոլոր նրանք, ովքեր թշնամական քայլեր են ծրագրում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, պետք է իմանան, որ թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայինն է, այլև մերը, և հակառակը․ մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է։

Եվ բոլոր նրանք, ովքեր սադրանքներ են ծրագրում մեր սահմաններին՝ փորձելով վախեցնել մեզ, չպետք է մոռանան այդ մասին՛՛:

 

  • Կիսվել: