երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում․ քննարկվում էր Սիրիայի հարցը (տեսանյութ)

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում․ քննարկվում էր Սիրիայի հարցը (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում երեկ Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի հետ կապված  հարցի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել: Խորհրդարանական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն  կոչ էր արել սկսել բանակցություններ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Թուրքիայի նախագահն էլ նրան անվանել էր դավաճան։  Ընդդիմադիր հատվածից ևս դավաճանության մեղադրանքներ են հնչել՝ ուղղված Էրդողանին:

Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներից հետո ծեծկռտուք է սկսվել: 

  • Կիսվել: