Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Իրանի մայրաքաղաքից:
Իրանը պետք է ստորագրեր գործարքը, որը ես նրանց ասել էի՝ ստորագրել՝ Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։
«Ինչպիսի խայտառակություն և մարդկային կյանքերի վատնում։ Պարզ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա նորից ու նորից կրկնեցի: Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից»,- նշել է ԱՄՆ նախագահը և հավելել․
«Որևէ ցանկություն չունեմ բանակցելու Իրանի հետ։ Միակ բանը, որ սպասում եմ Իրանի լիակատար կապիտուլյացիան է»։