շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թրամփը սպառնացել է Թուրքիային տուրքերով և պատժամիջոցներով

Թրամփը սպառնացել է Թուրքիային տուրքերով և պատժամիջոցներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիային տուրքերով եւ պատժամիջոցներով, եթե վերջինն «անընդունելի վարքագիծ» դրսեւորի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Թուրքիան իրեն պատշաճ չպահի, չեմ կարծում, որ այդպես կլինի։ Մենք ունենք ուժ, որի առկայության մասին ոչ ոք չգիտեր՝ պատժամիջոցները եւ տուրքերը։ Մենք կմտցնենք տուրքեր, մենք կմտցնենք պատժամիջոցներ», - ասել է նա։

Թրամփը հոկտեմբերի 14-ին ստորագրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին կատարողական հրամանագիր՝ Սիրիայում ռազմական գործողության վերաբերյալ։

Դրանով նա հանձնարարել է պետդեպարտամենտի եւ ֆինանսների նախարարության ղեկավարներին որոշել, թե ում դեմ են մտցվելու դրանք։

 

  • Կիսվել: