երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թրամփը պատասխանել է Բայդենի «մեծ ստի» մասին խոսքերին

Թրամփը պատասխանել է Բայդենի «մեծ ստի» մասին խոսքերին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է պետության գործող նախագահ Ջո Բայդենի ելույթը ընտրական իրավունքների մասին՝ նորից ակնարկելով, որ բարձրագույն պաշտոնի մրցավազքի հաղթողին ճիշտ չեն որոշել։

«Բայդենն ասել է, որ 150 մլն մարդ է քվեարկել 2020թ. նախագահի ընտրություններում։ Խարդախությո՛ւն։ Ասենք, թե նա նկատի ուներ 150 մլն մարդու՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ես 75 միլիոն պլյուս ունեի, ստացվում է, որ ինքն էլ 75 միլիոն ուներ, 6 միլիոնով պակաս, քան ասել էին, թե նա ստացել է։ Եվ ի՞նչ է ստացվում։ Նրանք զիջել են 6 միլիոն ձա՞յն»,- ասվում է Թրամփի հայտարարությունում։

Բայդենը, ելույթ ունենալով ընտրական իրավունքների թեմայի վերաբերյալ, ասել է, որ ԱՄՆ նախագահի անցած ընտրությունները ենթարկվել են ամենամանրակրկիտ վերլուծության եւ կասկածներ չեն հարուցում ազնվության հարցում, իսկ այլ բան ասելը հայրենասիրություն չէ եւ «մեծ սուտ» է։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսային սահմանափակումներին, ընտրություններին մասնակցել է ավելի շատ մարդ, քան երբեւէ։ Պարտված ընդդիմախոսին նա խորհուրդ է տվել չփորձել քանդել երկիրը սուտ մեղադրանքներով, այլ մեկ անգամ եւս փորձել իրեն ընտրարշավում։ 

  • Կիսվել: