Թրամփը Կանադայի վարչապետին անվանել է «նահանգապետ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կանադայի ղեկավարությանը և «նահանգապետ» է անվանել երկրի վարչապետ Մարկ Քարնիին:
Truth Social սոցցանցում նա գրել է, թե Կանադան չպետք է «տարանցիկ կետ» դառնա չինական ապրանքների համար դեպի ԱՄՆ դրանց ճանապարհին:
«Եթե նահանգապետ Քարնին կարծում է, թե կարող է Կանադան վերածել «տարանցիկ կետի» Միացյալ Նահանգներ ուղարկվող չինական ապրանքների և արտադրանքի համար, նա խորապես սխալվում է: Չինաստանը Կանադան կենդանի կխժռի, ամբողջությամբ կուլ կտա նրան, կավերի բիզնեսը, սոցիալական կառույցը և երկրի կենսակերպը ընդհանրապես»,-նշել Թրամփը՝ հավելելով, որ եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ԱՄՆ-ն անմիջապես 100 տոկոս մաքսատուրք կսահմանի կանադական ապրանքների համար:


