Թրամփը հայտարարել է՝ Ուկրաինայում 24 ժամում պատերազմը դադարեցնելու մասին իր խոսքերը սարկազմ էին
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում 24 ժամում պատերազմը դադարեցնելու մասին իր խոսքերը սարկազմ են եղել։
«Ուկրաինայում պատերազմն ավելի բարդ է, քան մյուս պատերազմները»,-ասել է նա:
Թրամփը չի հստակեցրել, թե արդյոք ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնությունը Կիևին՝ նշելով, որ կքննարկի այդ հարցը:
Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կուսումնասիրի Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր մատակարարելու հնարավորությունը։