ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Թրամփը հայտարարել է Սպիտակ տան տարածքում UFC-ի մենամարտի անցկացման մասին

Թրամփը հայտարարել է Սպիտակ տան տարածքում UFC-ի մենամարտի անցկացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Սպիտակ տան տարածքում անցկացնել UFC-ի (խառը մարտարվեստ) մենամարտ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Այովայի նահանգում ելույթի ժամանակ, որը նվիրված էր 2026 թվականին ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակին, Թրամփը հայտարարել է, որ այդ օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն երկրի ամբողջ տարածքում։

«Ես նույնիսկ կարծում եմ, որ մենք UFC-ի մենամարտ կանցկացնենք։ Այստեղ որևէ մեկը հետևո՞ւմ է UFC-ին։ Մենք UFC-ի մենամարտ կանցկացնենք, միայն պատկերացրեք, Սպիտակ տան տարածքում։ Այնտեղ մենք շատ տեղ ունենք», - դիմել է ԱՄՆ ղեկավարը հանդիսականներին՝ ելույթում հիշատակելով UFC-ի նախագահ Դանա Ուայթին։ 

Ըստ նրա՝ խոսքը չեմպիոնի կոչման համար «լիարժեք մենամարտի» մասին է, որտեղ սպասվում է 20-25 հազար հանդիսատեսի ներկայություն։

Թրամփը չի նշել, թե երբ կարող է տեղի ունենալ մենամարտը և ովքեր կմասնակցեն դրան։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հաստատել է այս պլանները՝ նշելով, որ նախագահը «միանգամայն լուրջ» է տրամադրված:

UFC-ի պաշտոնյաներից մեկն իր հերթին CNN-ին հայտնել է, որ իրենք քննարկումներ են անցկացնում Սպիտակ տան հետ այդ թեմայի շուրջ։ 

 

  • Կիսվել: