շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Թրամփը չի հանդիպի Կիմ Չեն Ընի հետ

Թրամփը չի հանդիպի Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում չի հանդիպի երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, քանի որ ժամանակացույցը չի համաձայնեցվել: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Նշվում է, որ Թրամփն այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնին՝ հավելելով, որ ինքը հավատարիմ է մնում Կորեական թերակղզում խաղաղությանը։

«Ես շատ լավ եմ ճանաչում Կիմ Չեն Ընին։ Մենք շատ լավ ենք շփվում։ Մենք իսկապես չկարողացանք համաձայնության գալ  ժամանակի շուրջ։ Նախագահ Սին (Չինաստանի նախագահ Սի Ցզինպին) վաղը գալիս է, և դա ակնհայտորեն շատ կարևոր է աշխարհի, մեզ բոլորիս համար»,- ասել է Թրամփը և հավելել, որ իր այցի հիմնական թեման Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպելու ծրագրերն էին։

«Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը, և դա մեր այս այցի հիմնական նպատակն է, բայց մենք կունենանք այլ հանդիպումներ, և մենք շատ կաշխատենք Կիմ Չեն Ընի և բոլորի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Գիտեմ, որ Կորեական թերակղզին պաշտոնապես պատերազմի մեջ է, բայց կտեսնենք, թե ինչ կարող ենք անել այս խնդիրը լուծելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։

  • Կիսվել: