Թրամփը ցանկանում է վերականգնել առևտուրը Ռուսաստանի հետ. Ջեյ Դի Վենս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առեւտուրը եւ հասնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Հյուսիսային Կարոլինայում հանրահավաքի ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Շատ բանավեճեր են եղել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ: Միացյալ Նահանգների նախագահը շատ պարզ է արտահայտվել. նա ցանկանում է, որ սպանությունները դադարեն, վերադառնան առևտրին»:


