երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թրամփն Ուկրաինայում պատերազմի ավարտը համարում է ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը

Թրամփն Ուկրաինայում պատերազմի ավարտը համարում է ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը

Ուկրաինայում պատերազմը պետք է շուտափույթ դադարեցվի, դա կդառնա ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Այս մասին ֆրանսիական Paris Match ամսագրին տված հարցազույցում ասել է Դոնալդ Թրամփը։

Անդրադառնալով Ուկրաինայի խնդրին՝ նա նշել է, որ մտադիր է 2025 թվականի հունվարին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո իր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը դարձնել Ուկրաինայում պատերազմի ավարտը։ «Կարծում եմ, որ պետք է ուկրաինական խնդիրը լուծենք Ռուսաստանի հետ»,- պարզաբանել է նա և հավելել. «Թեև Մերձավոր Արևելքը նույնպես մեծ առաջնահերթություն  է, սակայն Ուկրաինայում իրավիճակն ավելի բարդ է, քան այնտեղ»:

Թրամփը հիշեցրել է Ուկրաինայում զոհված «հարյուր հազարավոր զինվորների» մասին և ընդգծել, որ թե՛ այդ պատերազմը, թե՛ հակամարտությունը Մերձավոր Արևելքում պետք է «արագ» լուծվեն, քանի որ «շատ մարդիկ են մահանում»։ Թրամփը Փարիզում եռակողմ բանակցություններն անվանել է «լավ հանդիպում նախագահ Զելենսկու հետ»։

Դոնալդ Թրամփը նաև կրկնել է իր խոստումը, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայի գործերին Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո։ «Սիրիան ինքը պետք է հոգա իր մասին»,- ասել է  ԱՄՆ ընտրված նախագահը։

 

  • Կիսվել: