երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տոկաևը հանձնարարել է վերականգնել Ղազախստանի ենթակառուցվածքները

Տոկաևը հանձնարարել է վերականգնել Ղազախստանի ենթակառուցվածքները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օպերատիվ շտաբի խորհրդակցություն է անցկացրել, որում հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել Ալմաթիի և ահաբեկչական հարձակումներից տուժած այլ շրջանների օբյեկտների ու ենթակառուցվածքների վերականգնմանը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Ծառայությունը տեղեկացրել նաև, որ Նուր Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների օգնությամբ Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը վերատեղակայվել է Ալմաթիում՝ հակաահաբեկչական գործողությանը մասնակցելու համար, գրում է РИА Новости-ն:

Ղազախստանի Աքթաու քաղաքի կենտրոնական հրապարակում ոստիկանները կրկին սկսել են պարեկել, իրավիճակը հանգիստ է։ Քաղաքում ցույցերի մասնակիցներն ապամոնտաժում են յուրտերն ու ցրվում, հայտնում է Sputnik Ղազախստանը։ Հրապարակում մնացել է 50-60 հոգի։ Նրանցից միայն երեքն են հորդորում մարդկանց «մնալ մինչև վերջ», մնացածը հանրահավաքներից հետո վերականգնում են տարածքը, հավաքում են աղբն ու աստիճանաբար ցրվում։

  • Կիսվել: