ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տոկաևն ընտրվել է Ղազախստանի իշխող կուսակցության նախագահ՝ փոխարինելով Նազարբաևին

Տոկաևն ընտրվել է Ղազախստանի իշխող կուսակցության նախագահ՝ փոխարինելով Նազարբաևին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը միաձայն ընտրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ՝ ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:

Նա այդ պաշտոնում փոխարինել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Տոկաևի թեկնածությունն առաջադրել է ինքը՝ Նազարբաևը՝ հայտարարելով, որ Տոկաևի ձեռքին է կենտրոնացած երկրի ողջ իշխանությունը։

«Վերջին մեկուկես տարում կուսակցությունն անցել է համակարգային լուրջ վերագործարկման միջով։ Այս գործընթացի վերջին փուլը համարում եմ կուսակցության կառավարումն ամբողջությամբ պետության գործող ղեկավարին հանձնելը։ Կուսակցությունը պետք է ղեկավարի այն մարդը, որն առաջադրվել է նախագահական ընտրություններում»,- նշել է Նազարբաևը:

Տոկաևն իր  հերթին հայրենակիցներին կոչ է արել չմոռանալ Նազարբաևի ավանդը և գրանցած հաջողությունները:

  • Կիսվել: