Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադ»-ը
Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները, որոնք սպառնացել նոր գրոհներ նախապատրաստել։ Այդ հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի տելեգրամյան պաշտոնական ալիքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ««Իզեդդին ալ Քասամի բրիգադ»-ի (ՀԱՄԱՍ-ի ռազմական թև) և «Սարայ ալ-Քուդս»-ի («Իսլամական ջիհադ»-ի ռազմական թև) մարտիկները հաստատում են, որ երեկ՝ կիրակի օրը, Թել Ավիվում գործողություն էին նախապատրաստել մահապարտի մասնակցությամբ»:
Արմատականները հայտարարել են, որ այսուհետ կանոնավոր կերպով մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ ահաբեկչություններ կկազմակերպեն Իսրայելի տարածքում՝ «մինչև օկուպանտները չդադարեցնեն իրենց ագրեսիան քաղաքացիական բնակչության դեմ», ինչպես նաև` մինչև հրեական պետությունը «չդադարի պաղեստինցիներին փորձել վտարել իրենց տարածքներից»։