կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ․ Ալի Բաղերի Քանի

Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ․ Ալի Բաղերի Քանի

Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ Ասիական համագործակցության երկխոսության 19-րդ նախարարական հանդիպման շրջանակում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, փոխանցում է «Լուրեր»-ը։

Նիստին մասնակցել են 41 օտարերկրյա պատվիրակություններ, այդ թվում՝ ասիական երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ: Պաշտոնյան հիշեցրել է, որ այժմ Թեհրանը զարգացնում է հարաբերությունները, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի հետ:

«Տարածաշրջանային երկրները որքան շատ գործակցեն տարբեր ոլորտներում, այնքան արտաքին ուժերն ավելի քիչ կմիջամտեն: Հարևանների հետ Թեհրանի գործակցությունը կարող է ապահովել Իրանի և տարածաշրջանի ժողովրդի շահերը»,- հավելել է Ալի Բաղերին։

  • Կիսվել: