երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Թեհրանն արձագանքել է ՄԱԳԱՏԱԷ-ի հակաիրանական բանաձևին

Թեհրանն արձագանքել է ՄԱԳԱՏԱԷ-ի հակաիրանական բանաձևին

Արձագանքելով ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձև հաստատելու՝ կառավարիչների խորհրդի քաղաքական և ոչ կառուցողական քայլին, ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է․ «Իրանը չի զիջելու իր իրավունքները քաղաքական ճնշման արդյունքում», գրում է parstoday.ir-ը:

Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված Արևմուտքի թշնամական քաղաքականության շրջանակում, հունիսի 5-ին ՄԱԳԱՏԷ-ն հավանություն է տվել Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած բանաձևին։ Բանաձևը հաստատվել է 20 կողմ, երկու դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Դրանում, առանց անդրադառնալու կազմակերպության հետ Իրանի համագործակցությանը, Թեհրանից պահանջվոմ է «անհրաժեշտ և հրատապ միջոցներ ձեռնարկել՝ անվտանգության խնդիրները լուծելու ուղղությամբ»։

Բանաձևն Իրանին կոչ է անում իրականացնել Թեհրանի և գործակալության միջև առկա հարցերի լուծման վերաբերյալ մարտի 4-ի բանաձևի դրույթներն, ինչպես նաև վերականգնել գործակալության տեսուչների լիցենզիան, որը Իրանը հետ է կանչել ՀԳՀԾ-ի 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքների հիման վրա:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Բեհրուզ Քեմալվանդին, դատապարտելով այդ բանաձևն ասել է․ «Այսօրվանից սկսվում են միջոցառումներ, որոնք իրականացվում են պաշտպանության նպատակով։ Ակնկալվում է, որ միջազգային կառույցների աշխատանքը չարաշահելու փոխարեն, արևմտյան երկրները կգնան փոխգործակցության և համագործակցության ճանապարհով»։

Նա հավելել է․ «Փորձը պետք է Արևմուտքին հուշեր, որ Իրանը քաղաքական ճնշումների դեպքում չի հրաժարվում իր անքակտելի իրավունքներից»։

Բանաձևը մշակողները նպատակ ունեն մի քնաի օրով աշխարհի ուշադրությունը շեղել Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած հանցագործություններից ու ցեղասպանությունից։ Ցեղասպանություն, որը հաստատել են նաև Արադարադատության միջազգային դատարանը և Միջազգային քրեական դատարանը։

  • Կիսվել: