շաբաթ, սեպտեմբեր 21
21 / 9 / 2024
Թեհրանի պատասխանը Իսրայելի գործողություններին կլինի արժանապատիվ և կոշտ. իրանցի գեներալ

Թեհրանի պատասխանը Իսրայելի գործողություններին կլինի արժանապատիվ և կոշտ. իրանցի գեներալ

Թեհրանի պատասխանը իսրայելական կողմի գործողություններին կլինի արժանապատիվ և կոշտ, այս մասին «Բանակ-2024» ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Շադմանին։

«Իրանի տեսանկյունից ահաբեկչական խմբավորումը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությամբ խախտեց տարածաշրջանի անվտանգության հավասարակշռությունը: Աշխարհի մեծ մասը չի կարողանում որոշում կայացնել, մնում է այդ անի Իրանի նման ուժեղ երկիրը: Հոգևոր առաջնորդն է որոշել պատասխան գործողությունների մեթոդը, սա հեշտ ընտրություն չէր: Կա երկու գործոն, որն ազդում է այս իրավիճակի վրա՝ իրավիճակը տարածաշրջանում, իսկ երկրորդը կապված է ներքին խնդիրների հետ, բոլոր պետական ​​այրերը միաձայն եկել են այն եզրակացության, որ պատասխանը պետք է լինի արժանապատիվ և կոշտ»,- ասել է Ալի Շադմանին։

«Բանակ-2024» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը տեղի է ունենում 2024 թվականի օգոստոսի 12-14-ը։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին կցուցադրվեն զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի նմուշներ։

  • Կիսվել: