Պուտին-Լուկաշենկո հանդիպումը կայացավ
Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպումը, հայտնում է TASS-ը։
Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնել է, որ լինելու է միայն երկու նախագահների դեմ առ դեմ հանդիպում, պատվիրակությունների մասնակցությունը նախատեսված չէ։
Ըստ ստացված աղբյուրների՝ Սոչիի բանակցություններում կքննարկվեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, միության հարաբերությունների թեման, իրավիճակը տարածաշրջանում, առաջացող մարտահրավերներին համատեղ արձագանքելու հարցեր:
Սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է նախագահ ընտրվելուց հետո: Միաժամանակ իրադրությունը Բելառուսում լարված է: Բողոքի ակցիաները շարունակվում են, Մինսկում փողոց է դուրս եկել 100-150 հազար մարդ: Ակցիան արտոնված չէր, և իրավապահ մարմինները ձերբակալել են 700-ից ավելի ակտիվիստի: