Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքին դեմ և կողմ ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 100 քաղաքացի
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վրաստանում ԼԳԲՏ համայնքի դեմ և հաջակցություն ԼՀԲՏ-ի ակցիայի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ձերբակալությունների պատճառը հասարակական կարգի խախտումն է, ոստիկանությանը չենթարկվելուն ու բռնությունը: Չնայած ոստիկանության բազմաթիվ կոչերին, ակցիայի մասնակիցները շարունակել են դիմադրել, տարբեր իրեր են նետել, որի արդյունքում ոստիկանները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ձերբակալվածներից 68-ը նույն օրն ազատ է արձակվել ստորագրության դիմաց, 32-ը մնում է ժամանակավոր պահման մեկուսարանում: